Անհետ կորածների ծնողներին ԱԺ-ն «բանտարկել» էր օթյակում՝ ապակիներով փակված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինվորների ծնողների 5-ամյա դժգոհությունները փարատելու համար երեկ ԱԺ-ում կրկին հանդիպում էր կազմակերպվել: «Ժողովուրդ» օրաթերթին անհետ կորած զինվորների ծնողները հայտնեցին, որ 5 ժամից ավելի տևած հանդիպումը անարդյունք է եղել, իրենց կողմից բարձրացված որևէ հարց հստակ պատասխան չի ստացել, իրենց տպավորությամբ՝ այս 5 տարիների ընթացքում սայլը տեղից չի շարժվել, ու արդյունավետ աշխատանք չի արվել: Ընթացքում գոռգոռոցներ էին լսվում ԱԺ դահլիճից, ծնողները բղավում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի վրա, նրանք էլ իրենց հերթին էին բղավում ծնողների վրա: Բայց, ծնողների պատմելով, դժգոհությունները հատկապես շատ էին ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանից, որը, ծնողների փոխանցմամբ, իրավիճակին չէր տիրապետել: Թեև հասկանալի է, քանի որ նա 64 օր է ինչ նշանակվել է Կոմիտեի նախագահ եւ չէր կարող բոլոր գործերի մանրամասներին տիրապետել: «Ժողովուրդ» օաթերթը տեղեկացավ, որ ծնողների այս դժգոհությունները մեղմելու համար Անդրանիկ Քոչարյանը խոստացել է մեկ ամիս անց ԱԺ-ում կրկին պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպում կազմակերպել»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Ցեղասպանության մասին Փաշինյանի հայտարարությունները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա են ստեղծում»․ Լեմկինի ինստիտուտ
7017:07«Էլեկտրոնային ստորագրությունը կակտիվացվի ինքնաշխատ կերպով»․ ՀՀ ՊԵԿ
4717:00«Ստեղծված է մեխանիզմ, որը հեշտությամբ շրջանցում է բանկային գաղտնիքը»․ Սամվել Մարտիրոսյան
4916:42«Երկու տարի է Վարդապետյանի հետ հանդիպում ենք պահանջում, բայց ինքը հանդիպելու ժամանակ չունի». Անահիտ Ադոյան (տեսանյութ)
5116:36«Ինչո՞ւ եք Պապիկյանի փոխարեն դուք եկել». լրագրողը՝ Արման Սարգսյանին (տեսանյութ)
4916:24ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել ևս 7 պատանդների (տեսանյութ)
10216:19