Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Լարված մթնոլորտում են անցել ԱԺ դռնփակ լսումները. ծնողները բղավել են, օթյակ են բարձրացել բուժկետի աշխատակիցները: Մոտ 200 հոգանոց ԱԺ մեծ դահլիճում թույլ չեն տվել՝ բոլոր ծնողները նստեն: Նրանցից մի քանի հոգի նստել են դահլիճում, իսկ մի մասին բարձրացրել են վերև՝ ապակիներով մեկուսացված լրագրողների օթյակ: ՔՊ-ն ակնհայտորեն վախ է ունեցել ծնողներից ու հարազատներից: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները պատմում են, որ դռնփակ նիստը բավականին լարված է անցել ու, կարելի է ասել, տապալվել է, քանի որ ՀՀ Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը, որը պաշտոնը ստանձնել է նոյեմբերի 28-ին, չի կարողացել առարկայական պատասխաններ տալ ծնողներին: Տեղեկացանք, որ ծնողները կոնկրետ հարց են տվել՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին ԱԺ ամբիոնից Արգիշտի Քյարամյանի կողմից արված հետևյալ հայտարարության վերաբերյալ. «Մենք դեռևս շատ վաղուց որոշել էինք, որպեսզի անհատական քննություն անցկացնենք յուրաքանչյուր անհետ կորածի վերաբերյալ, և մենք իրականացրել ենք այդ քննությունը։ Այսօր յուրաքանչյուր անհետ կորածի հետագծելիություն և քարտեզի վրա առանձին՝ և՛ ցուցմունքներով, և՛ մնացած ապացույցներով, հիմնավորված ունենք։ Ամեն մեկի վերաբերյալ ունենք առանձին կազմված տեղեկանքներ»: Ծնողները պահանջել են իրենց տրամադրել որդիների մասին անհատական տեղեկություններ, սակայն Արթուր Պողոսյանը չի կարողացել տալ դրանք: Հրավիրել է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետին՝ Հովհաննես Վարդանյանին, ով եղել է զինվորական քննչական գլխավոր վարչության ղեկավարը: Սակայն Վարդանյանը, թեև Ազգային ժողովում է եղել, բայց հրաժարվել է խոսելուց, ինչն էլ վրդովվեցրել է ծնողներին: Ալեն Սիմոնյանը բղավել է՝ եթե ֆորմատը ձեռք չի տալիս, կարող եք դուրս գալ, ծնողներն էլ նրա վրա են բղավել: Անդրանիկ Քոչարյանն է միջամտել, բղավել են նաև նրա վրա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ պաշտոնյաների հետ բախման արդյունքում ծնողների մի մասը նույնիսկ ֆիզիկապես վատ է զգացել, ԱԺ բուժկետի աշխատակիցները ստիպված են եղել բարձրանալ վերև՝ չափելու նրանց արյան ճնշումը, դեղեր տալու ծնողներին: Ի վերջո պայմանավորվել են, որ մեկ ամիս անց պետք է կրկին հանդիպել: Հավելենք, որ ծնողները դժգոհել են նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից, որը իրավաբանական բարդ ձևակերպումներով է խոսել, ինչը անհասկանալի է եղել ներկաների համար»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2518:06«11%-ը շատ քիչ է իշխանություն ձևավորելու համար». Վահան Բաբայան
4317:54«Նիկոլը Թուրքիային Արցախ և Հայաստան է բերել միտումնավոր, և՝ մինչև պատերազմը». Արմեն Աշոտյան
4217:36«Սպասում ենք Ադրբեջանի կառուցողական արձագանքին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3817:24Փաշինյանն ու Կոբախիձեն հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4716:54«Դուք եք ստեղծել այս բևեռացված հասարակությունը, դուք էլ դրա պատասխանատուն եք»․ Հենրիխ Դանիելյան
5116:30