Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալների
![]() Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալներից բաղկացած առաջին խմբին՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում, գրում է Times of Israel-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանտերի ծառայությանը։ Ազատ արձակվածների ցուցակում կա 69 կին և մեկ անչափահաս։ Բացի այդ, բանտից ազատ են արձակվել 12 տղամարդ և մինչև 18 տարեկան ութ երիտասարդ։ Այս անձինք նախկինում դատապարտվել էին Իսրայելի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար: ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի սկզբին, Al Jazeera-ին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։ Իսրայելը հայտնել էր, որ հրադադարն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը։ Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը տեղեկացրել էր, որ ստացել են պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ շարժումը պետք է ազատ արձակի գործարքի առաջին փուլում։ |

«Քաղաքական բարոյականության կորուստն արտահայտվում է բոլոր ոլորտներում»․ Մհեր Մելքոնյան
10503:06
«ՀՀ-ում հաստատվում է ավտորիտարիզմ՝ որոշ խմբերի ծափողջույնների ներքո»․ Արա Պողոսյան
10702:06
«Քննարկում է ադրբեջանական նավթամթերք ներկրելու հարց․ ո՞վ է լինելու ներկրողը»․ Հակոբ Բադալյան
11600:24
«Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների»․ Օրբան
190Երեկ, 23:24
«Նիկոլը Հայաստանում ճանապարհ է հարթում թուրքերի համար»․ Արմենակ Դանիելյան
99Երեկ, 22:06
«Դեկտեմբերի 7-ը ոգեկոչման, ոչ թե շահարկման օր է»․ Նազելի Բաղդասարյան
102Երեկ, 20:00
