«Ռուս-իրանական ռազմավարական գործընկերության պայմանագիրը նուրբ տողատակեր է պարունակում»․ Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունվարի 17-ին Մոսկվայում ստորագրված ռուս-իրանական համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը բավականին տարողունակ է, ուշագրավ, եւ ըստ իս բավականին նուրբ տողատակեր պարունակող: Ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել ավելի վաղ, ըստ իս, պայմանագիրը թերևս լինելու է «դե ֆակտո միջուկային սպառազինություն տնօրինող» Իրանի հանդեպ դե յուրե միջուկային գերտերություն Ռուսաստանի «ծածկոցի» մասին: Այստեղ է համապարփակության խնդիրը, որովհետև, դատելով Պուտինի և Փեզեշկիանի՝ թե հանդիպման բացման ելույթներից, թե հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում հնչած հայտարարություններից, գործնական առումով հարց է՝ Իրանն ու Ռուսաստանը միմյանց ավելի շատ վստահո՞ւմ են, թե՞ ունեն անվստահություն: Բայց, խոշոր հաշվով, դա բնորոշ է թերևս բոլոր խոշոր խաղացողների միջև փոխհարաբերություններին: Այդ փոխհարաբերությունները, որպես կանոն, գործընկերային, առավել ևս ռազմավարական գործընկերային կամ դաշնակցային բնույթ են ստանում այսպես ասած եզակի ընդհանուր խորքային շահերի հիմքով, այլ ոչ թե լիակատար փոխհամաձայնության: Պայմանագրի ստորագրումը, ըստ այդմ. ոչ թե ռուս-իրանական լիակատար փոխհամաձայնության, այլ հենց այդ մի քանի հիմնարար հարցերում փոխըմբռնման և խորքային շահի արձանագրման ամրապնդման դրսևորում է, որտեղ պայմանագիրը լինելու է մնացյալ հարցերում անհամաձայնություններն ու անվստահությունները կառավարելու հաստատուն և ընդգրկուն մեխանիզմ»։ Աղբյուրը` Հակոբ Բադալյան |
«Պետությունը զավթած վարչախումբը մատը մատին չի խփում Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ»․ Մենուա Սողոմոնյան
9500:42«Այլանդակ ազգակործանները հասան իրենց հերթական նպատակին»․ Էդգար Ղազարյան
9900:24«Տնային կալանքն ու «Եռաբլուր» այցելելն անհնարին դարձնելը աբսուրդ է»․ Սերգեյ Հարությունյան
101Երեկ, 23:30«Անընդունելի են Ռուսաստանից հնչող՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հրավերները»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
112Երեկ, 23:06Հրապարակվել են այսօրվա դատավարության լուսանկարները (լուսանկար)
163Երեկ, 21:12«Իշխանությունը և ընդդիմությունը վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին»․ Ոսկան Սարգսյան
114Երեկ, 21:06