«Երկու դրվագ, որոնք խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը»․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․ «Անցնող 5 տարիներին երկու դրվագ է եղել, որոնք ոչ միայն ինձ աննկարագրելի ցավ են պատճառել, այլև խախտել են մարդկայնության ու ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը։ Առաջինը պատահեց 2022-ի սեպտեմբերին Եռաբլուրում, երբ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչ խմբավորման հրամանով զոհված զինվորների ծնողներին ոստիկանական ուժերը քարշ էին տալիս գետնով մեկ՝ հանուն կապիտուլյանտի։ Երկրորդը՝ Բաքվում գտնվող հայ մարտիկների՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մենակ թողնելն է ու անտարբեր լինելը։ Այս երկու դրվագները նույնիսկ ավելի ծանր են, քան սուրբ Ղազանչեցոցն ու Դադիվանքը, կամ իմ հարազատ տունը գրավված տեսնելը։ Ըստ այդմ ես հերթով հիշելու եմ և հիշեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր լռել են այս երկու առիթներով։ Առաջին հերթին նրանց, ովքեր ունեն հանրային լսարան։ Իսկ նրանք, ովքեր այս ամենին նպաստել են կամ կազմակերպել, ապա չունեն ոչ միայն հայ, այլև մարդ կոչվելու իրավունք։ Ու պետք է վաղ թե ուշ կրեն իրենց պատիժը, որոնցից գլխավորը՝ հանրային պարսավանքն է և դատապարտումը։ Հ.Գ. Լուսանկարում Արցախի պաշտպանության բանակի անկոտրում մարտիկն է՝ Լևոն Մնացականյանը Շուշիում։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00