Երևան`   0 °C
Այսօր`   Շաբաթ, 18 հունվարի, 2025 թ.

«Նիկոլը մի քանի օրում խոնարհաբար կատարեց Իլհամի երեք հրահանգ»․ Արթուր Խաչատրյան

77
Այսօր, 12:36
«Նիկոլը մի քանի օրում խոնարհաբար կատարեց Իլհամի երեք հրահանգ»․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․․․
2025 թվականը սկսում ենք նոր կորուստներով։ Ընդամենը մի քանի օրվա ընթացքում նիկոլը խոնարհաբար կատարեց իր կիրթ ու կառուցողական գործընկեր իլհամի երեք հրահանգ։ Պաշտոնական Երևանը համաձայնվեց․
1. դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով,
2.սահմանադրության նոր տեքստը, որ բավարարելու է ադրբեջանի բոլոր պահանջները պետք է պատրաստ լինեն ոչ թե 2027 այլ 20226 թվականին,
3. «սահմանազատումը» սկսել Հայաստանի հյուսիս-արևելքից՝ Տավուշի մարզից, ինչի արդյունքում ադրբեջանին կհանձնվի Ոսկեպարը, որը թուրքերը կոչում են Ասկիպարի անկլավ։
Բոլոր զիջումները նիկոլը հիմնավորում է խաղաղություն հաստատելու ցանկությամբ։ Միակողմանի կործանարար զիջումների սահմանն ալիևը դեռ չի գծել։ ադրբեջանի համար միակ ընդունելի խաղաղությունը մեր պետականության գերեզմանն է, որտեղ հայ ազգը կհանգչի խաղաղությամբ։
Իսկ նիկո՞լը։ Ինքը բոլոր զիջումները ներկայացնում է որպես Հայաստանի խոշորագույն նվաճումներ»։

Աղբյուրը`   Արթուր Խաչատրյան