«Մեկուկես տարի վայրահաչելուց հետո համոզվեցի՞ք, որ նրանք եվրոպաներում չեն»․ Վահրամ Աթանեսյան
Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի հատուկ ծառայությունների կողմից Վլադիմիր Պուտինի անձնական իմացությամբ առևանգված ԼՂՀ նախկին նախագահների և մյուս պաշտոնյաների հասցեին մեկուկես տարի վայրահաչելուց հետո համոզվեցի՞ք, որ նրանք եվրոպաներում չեն, ալիևյան զնդաններում են: Հասկացա՞ք, որ ոչ թե Արկադի Ղուկասյանին կամ Արայիկ Հարությունյանին, այլ բոլորիս են ուզում դատել: Գիտակցո՞ւմ եք, որ կաշի եք փրկել՝ նրանց թողնելով մենակ: Խղճի խայթ զգո՞ւմ եք, որ Ռուբեն Վարդանյանին մղել եք արկածախնդրություն, երբ հարկադրել եք, որ շրջափակված Ստեփանակերտում «Արցախի դիմադրության և զարգացման ճակատ» ստեղծի եւ հռչակի, որ «պետք է Սարդարապատ լինի»: Եթե բարոյականության և մարդկային արժանապատվության նշույլ ունեք՝ վաղը հեռագրեք Իլհամ Ալիևին, որ ադրբեջանական «արդարադատությանը» հանձնվելու տեղ և ժամանակ որոշի: Իսկ եթե մարդկայնության վերջին փշրանքներն եք կորցրել, տեղներդ վեր ընկեք և առնետի ձեր որջում «կրծեք ձեր հացը»: Արդեն իրոք անտանելի եք դարձել, գոնե ձեր նվաստագույն չգոյությունը մի հիշեցրեք, հա՞»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00