Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունում առաջնորդվում են քաղաքացին տուգանքի մատերիալ է սկզբունքով և հավանական ու անհավանական բոլոր մեթոդներով փորձում են մտնել բոլորի գրպանը։ Ահավասիկ, հիմա էլ կառավարությունը խորհրդարան է ուղարկել մի նախագիծ, որով օրենքի ուժով ուզում է պարտադրել, որ առևտրի օբյեկտներում՝ բոլոր տեսակի խանութներում, բաժիններ առանձնացնեն մաքուր եւ փոխարինիչների հիմքի վրա պատրաստված կաթնամթերքների համար, մաքուր կաթնամթերքի համար նախատեսվող դարակները կանաչ գույնով պետք է լինեն, փոխարինչներինը՝ նարնջագույն։ Հիմնավորումն այն է, որ սպառողը հստակ տարբերակի եւ իմանա ինչ ապրանք է ինքը սպառում։ Իհարկե, լավ նախաձեռնություն է՝ սպառողի շահերից բխող, սակայն անգամ ՔՊ-ում են տարակուսած՝ ինչո՞ւ են այդ բեռը դնում առեւտրի օբյեկտների սեփականատերերի վրա, որ առիթ ունենան տուգանելո՞ւ, դիցուք հեռավոր գյուղի խանութպանը ինչո՞ւ պիտի մտածի նախ դարակաշարեր առանձնացնել, ապա հետեւել, որ հանկարծ հաճախորդները մի ապրանքը մյուս դարակաշարում չդնեն, որ իրենք չհայտնվեն տեսչական մարմինների թիրախում ու չտուգանվեն։ Փոխարենը կարող էին կաթնամթերք արտադրողներին պարտադրել, որ ապրանքի վրա համապատասխան նշում անեն հաճախորդի համար եւ տարբերակիչ նշան դնեն և վերջ»։ |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00