Օրեր առաջ սպանված 33-ամյա տղամարդու հարազատները փորձել են վենդետա իրականացնել
Հունվարի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիր մարզի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պուշկին փողոցի հասցեներից մեկում հունվարի 14-ին սպանված 33-ամյա Անդրանիկ Պ․-ի հարազատներից մի կին և մի տղամարդ թաղման տեղից հանկարծակի մտել են սպանություն կատարած կասկածյալի, Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հապետ Կ․-ի տուն և վնասել պատուհանի ապակին և բակում կայանված ավտոմեքենայի դիմապակին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերը նշված արարքը կատարել են հանգուցյալ Անդրանիկ Պ․-ի մորաքույր՝ Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Կարինե Ս․-ն և Անդրանիկ Պ․-ի եղբայր, Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Հայկ Պ․-ն, ովքեր հուղարկավորության մասնակիցների հետ մեքենայով եկել են կասկածյալի տան մոտ, անակնկալ իջել են մեքենայից, մուտք են գործել տան բակային հատված, որտեղ Հայկ Պ․-ն կոտրել է բակում կայանված, Արմավիրի մարզի բնակիչ 72-ամյա Ժիրայր Կ․-ին պատկանող «VAZ 2107» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային հայելին և դիմապակին, իսկ Կարինե Ս․-ն գետնցի փայտ է վերցրել և հարվածել տան բակում գտնվող պատուհանին և կոտրել այն, որից հետո նշված ժամանակահատվածում բակային հատված են ներխուժել հուղարկավորության մոտ 15 այլ մասնակիցներ: Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Արմավիրի քրեական ու համայնքային ոստիկաներին հաջողվում է բացատրական աշխատանքների շնորհիվ բակ մուտք գործած քաղաքացիներին հեռացնել դեպքի վայրից: |
«Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել՝ ինչ են ոստիկանական ուժի գործադրման «նոր ստանդարտները»»․ Հովհաննես Քոչարյան
7203:06«Ժողովրդի ջեբից կհելնե՞ք մի պահ ու պարզ հարցին պատասխան տաք»․ Անժելա Էլիբեգովա
7402:36«Հանրույթը շատ դաժան է ու միաժամանակ՝ շատ խոցելի»․ Ալեն Ղևոնդյան
7702:12«Մարդիկ իրենց առօրյայով չեն կարողանում զբաղվել»․ Սոնա Աղեկյան
7601:42«Խուզարկություններ են կատարվել Նոյեմբերյանի անտառտնտեսության պաշտոնյաների տներում»․ Ոսկան Սարգսյան
8601:12«Ես տեսա Բաքվում հարյուրավոր շակալների մեջ կանգնած առյուծների»․ Նաիրի Հոխիկյան
8301:00