Ուկրաինան և Ռուսաստանը Կատարում գաղտնի բանակցություններ են վարում. Bloomberg
![]() Ուկրաինան և Ռուսաստանը Կատարում գաղտնի բանակցություններ են վարում միջուկային օբյեկտները հարձակումներից պաշտպանելու կանոնների շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ուկրաինացի պաշտոնյաները, սակայն, միայն հաստատում են, որ բանակցություններ են տարվում Ռուսաստանի Դաշնության հետ գերիների փոխանակման և ուկրաինացի երեխաներին հայրենիք վերադարձնելու հարցի շուրջ։ Մինչդեռ, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցը կարող է դառնալ ուկրաինական հակամարտության դադարեցման բանակցությունների մաս։ Պատասխանելով Կիևին ՆԱՏՕ-ի կազմում ընդունելու՝ ենթադրյալ մերժման հավանականության մասին հարցին՝ Մարկո Ռուբիոն նշել է, որ դիվանագիտական զիջումներն անխուսափելի են։ «Իսկական դիվանագիտությունը կպահանջի զիջումներ այս բանակցություններում ներգրավված յուրաքանչյուր կողմից։ Դիվանագիտության բնույթն այդպիսին է»,- ասել է նա: |

«Ալիևի պահանջներին վերջ չկա, երբ Հայաստանի վարչապետը Փաշինյան Նիկոլն է»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
8102:06
«Ձեր առաջարկում կա նաև քաղաքական շանտաժի տարր․ հրաժարակա՛ն տվեք»․ Դավիթ Անանյան
10301:00
«Հայաստանի էներգետիկ համակարգը կշահի Թուրքիայի և Ադրբեջանի հետ փոխկապակցվածությունից»․ Վահան Կոստանյան (տեսանյութ)
11300:48
«Սահմանադրությունն իր քաղաքական նպատակներին հարմարեցնողն ուզուրպատոր է»․ Հրայր Կամենդատյան
9400:36
«TRIPP նախագծի շրջանակում Սյունիքում երկաթուղու կառուցումը կմեկնարկի 2027 թվականին». Վահան Կոստանյան (տեսանյութ)
12800:02
«Ահաբեկումներով բերված փաստաթուղթը չի կարելի քննարկման դնել»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
126Երեկ, 23:18
