Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 հունվարի, 2025 թ.

«Մնում է՝ Փաշինյանը հերոսներ հռչակի Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին»․ Ոսկան Սարգսյան

307
Շաբաթ, 04 հունվարի, 2025 թ., 16:30
«Մնում է՝ Փաշինյանը հերոսներ հռչակի Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի հիմնախնդիրներով զբաղվի, շարունակում է հանրությանը սխալ, ապակողմնորոշող թեզեր ներկայացնել։ Նա Ֆեյսբուքում գրել է. «Իմ թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի»։ Նա հավելել է՝ առօրյայի մեջ հերոսանալու բանաձևեր պետք է ունենալ, օրինակ, շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը և այլն։ Այս տրամաբանությամբ Նիկոլ Փաշինյանը կարող է հերոսներ հռչակել Խաչատուր Սուքիասյանին, Սամվել Ալեքսանյանին, Նարեկ Նալբանդյանին։ Իրականում հերոսությունը առօրեականացնելը, սուրբ Արարատ լեռան պաշտամունքը Արագածով, հայ ժողովրդի պատմություն առարկան Հայաստանի պատմությամբ փոխարինելը գաղափարախոսության ոլորտում շարունակվող կապիտուլյացիայի դրսևորումներ են»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան