Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը
![]() «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, 2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ: Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար: Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին և արտաքին տարաբնույթ մարտահրավերները, առավել քան երբևէ հրամայական է ազգային անվտանգության համակարգի հետևողական ամրապնդումը: Սա պահանջում է մեզանից համազգային համախմբում, միասնական տեսլական և հստակ ռազմավարություն՝ ուղղված մեր պետության և ժողովրդի ներուժի լիարժեք իրականացմանը, միջազգային հարաբերություններում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը: Յուրաքանչյուր քաղաքացու դերն անփոխարինելի է այս գործում: Միայն բոլորիս համատեղ կամքով, վճռականությամբ և նպատակասլաց գործողություններով կարող ենք կերտել անվտանգ, կայուն և զարգացող Հայաստան՝ պահպանելով մեր ազգային արժեքներն ու ինքնությունը, միաժամանակ արդիականացնելով մեր պետությունը համաշխարհային զարգացումներին համահունչ: Այս նպատակին հասնելու համար մեր երկրին հարկավոր են անձնվեր, պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ բոլոր ոլորտներում: Նրանք, ովքեր իրենց գիտելիքներն ու հմտությունները կներդնեն ոչ միայն սեփական ոլորտի, այլև պետության անվտանգության և կայուն զարգացման գործում: Սա ենթադրում է ռազմավարական մտածողության զարգացում, միջազգային համագործակցության ընդլայնում և հարևան երկրների հետ կառուցողական երկխոսության խորացում: Մեր պետությունը, ինչպես և յուրաքանչյուր երկիր, իր ուրույն տեղն ու դերն ունի աշխարհի քարտեզի վրա՝ անկախ ֆիզիկական չափումներից: Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը: Մեր հարուստ պատմությունը և մշակութային ժառանգությունը մեզ ուժ են տալիս և ոգևորում, որպեսզի մեր սթափ հայացքը ուղղված լինի դեպի ներկա ու ապագա՝ միտված ժամանակակից և մրցունակ պետություն կառուցելուն: Հավատացած եմ, որ միասնական ջանքերով, պատասխանատու վերաբերմունքով և անընդհատ կատարելագործման ձգտումով կարող ենք հաղթահարել այս բոլոր մարտահրավերները: Մեր ժողովրդի իմաստությունը, աշխատասիրությունը և անկոտրում ոգին միշտ եղել ու մնում են մեր հաջողության գրավականը: Թող 2025 թվականը դառնա մեր պետականության ամրապնդման, անվտանգության զարգացման և նոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ, որ յուրաքանչյուր ընտանիքում տիրի սերն ու համերաշխությունը, իսկ մեր երկրում՝ խաղաղություն, կայունություն և բարգավաճում: Շնորհավոր Նոր տարի»: |

«Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է»․ ՄԻՊ
150Երեկ, 16:12
ՀՀ կառավարությունը՝ Փաշինյան-Ալիև հեռախոսազրույցի մասին
138Երեկ, 12:42
Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին (տեսանյութ)
143Երեկ, 11:48
Ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի որդի, Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանը
180Երեկ, 11:30
Հանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ
12907.08.2026, 09:36
«Խրախուսում եմ Ձեր Կառավարությանը». Գուտերեշը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23006.08.2026, 19:18
