«Որևէ այլ երկրում հայրենազրկման պայմաններում այսպիսի լափակռապաշտություն չկա»․ Հայկ Մարտիրոսյան
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ ազգը մեծ խանդավառությամբ պատրաստվում է իր կյանքի վերջին կամ գուցե լավագույն դեպքում՝ նախավերջին տարվա գալուստը տոնելուն: Ոչինչ չնշանակող՝ բոլշևիկների կողմից՝ Սբ. Ծննդյան տոնը վերացնելու համար հորինված ու ներդրված ճոխ-ճոռոմ Ամանորի տոնը ամենապոռնոգրшֆիկ կերպով տոնվում է միայն Հայաստանում: Եվ անգամ բոլշևիզմի ծննդավայր՝ հայերի սիրելի կայսրությունում՝ Իվանների ու Վասյաների երկրում, լափի ու ցուցադրական սեղանների կուռքը մղոններով հեռու է Հայաստանում առկա մթնոլորտից ու համեստ է շատ ավելի: Ու մինչ բոլշևիզմի հայրենիքում իրենց անորակ ու պրիմիտիվ, սեքսուալախեղդ էստրադայի համերգներ են դիտում ու մի քանի օր անընդմեջ լակում օրացույցի օրվա պարզ փոփոխության կապակցությամբ, Հայաստանում՝ «ս նօվիմ սչասծյեմ» տխմարագույն արտահայտությունը հսկայական ծավալների լափով ու լակով բառացիացնելու սրբազան գործին են լծվում: Ու սպասում են իրենց նոր «սչասծյե»-ին՝ նոր հայրենազրկմանը, նոր զոհերին, նոր ամեն բանի կորստին: Ու տարիների հետ որքան շատ է ողբերգությունը, այնքան շատ են պսևդոտոնական լույսերը, զարդարանքները, միջոցառումները, սոցկայքերում տեղադրվող շինծու տոնական տխմար լուսանկարները, ճոռոմ, կեղծավոր բարեմաղթանքները, իրենց ռեժիմի կողմից ծախսվող գումարները, որ իրենց մահվան տոնակատարություններն ավելի շքեղ լինեն իրենց ավերակ երկրում: Որքան մոտ է անբուժելի հիվանդի վախճանը, այնքան շատ է այդ ազգը տրվում երջանկության ու անհոգության կրքոտ մոլուցքին: Որևէ այլ երկրում վակխանալիայի այսպիսի մոլուցք, այսպիսի լափակռապաշտություն, ծայրահեղ աղքատության, հայրենազրկման ու դեռևս ընթացող ցեղասպանության պայմաններում ինքնամոռաց տոնամոլուցքայնություն չկա: Եվ սա պատահական չէ: Այս երևույթը ժողովրդի, ազգի դեմքի, որակի, տեսակի ցուցիչն է: Սա նաև ինդիկատորն է այն բանի, որ չկա գիտակցում պատմական փուլի այս ողբերգականության, գործված սեփական աղետալի, անվերջ ու հսկայական քանակների ահավոր սխալների, առկա իրավիճակի գնահատման, ապագայի անխուսափելի ողբերգականության: Իսկ դա նշանակում է, որ զուտ բնութենական բնազդով շարժվողները նոր տարում զոհ են գնալու բնության առաջին օրենքին. ապրում են միայն խելացին և ուժեղը: Շնորհավո՛ր ձեր գալիք չապրելու տարին: Լցրե՛ք ձեր ստամոքսները ձեր թունավոր ու անորակ սնունդով, ջերմացրե՛ք ձեր դատարկ հոգիները ձեր հիմար ուրախություններով, բարեմաղթանքնե՛ր արեք միմյանց գուցե մի վերջին անգամ: Դուք չեք ապրելու: Ապրելու են զուսպ, վճռական ու իմաստուն ձեր վերջը տվողները: Այս գալիք տարին իրենցն է լինելու: Լուսանկարն արել եմ այս օրերին: Լոնդոնի գլխավոր տոնածառն է՝ Օսլո քաղաքի նվերը՝ Լոնդոնին: Թրաֆալգարի հրապարակ, Լոնդոն, ՄԹ, 2024»։ Աղբյուրը` Հայկ Մարտիրոսյան |
Լցանավերի վթարից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք
91Երեկ, 23:54«Այս օրերին 1կմ-ի համար տաքսիստները 2000-2500 դրամ են պահանջում». Կարեն Հեքիմյան
127Երեկ, 23:42«Բնական հրավառություն՝ Նորվեգիայում». Լևոն Ազիզյան (լուսանկար)
113Երեկ, 21:48«Հեծանվավարումը երաժշտություն լսելու լավ առիթ է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
122Երեկ, 17:42«Ամանորը ոչ այդքան բարեհաջող էր Սթոքպորտ քաղաքի համար»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
145Երեկ, 17:06«Նորից մեծ հաղթանակ պետք է ունենալ»․ Նարինե Գրիգորյան (տեսանյութ)
136Երեկ, 16:06