Երևան`   -3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.

Ադրբեջանում իջեցվել է զորակոչի տարիքը

660
Կիրակի, 29 դեկտեմբերի, 2024 թ., 19:06
Ադրբեջանում իջեցվել է զորակոչի տարիքը

Ադրբեջանում իջեցվել է զինվորական ծառայության առավելագույն տարիքը. օրենսդրության համապատասխան փոփոխությունները ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ փոփոխության՝ զինակոչիկ են համարվում Ադրբեջանի՝ 18-30 տարեկան արական սեռի քաղաքացիները, ովքեր գտնվում են նախնական զինվորական հաշվառման մեջ, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա, սակայն ակտիվ զինվորական ծառայություն չանցած անձինք։

Նախկինում ակտիվ զինվորական ծառայության էին զորակոչվում 18-35 տարեկան տղամարդիկ։