Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»»․ Էդուարդ Շարմազանով

85
Այսօր, 00:18
«Փաշինյանը ՀՀ-ն դարձնում է Ստամբուլի հայկական համայնքի կարգավիճակի «սուբյեկտ»»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյանը հաստատուն քայլերով իրականացնում է ոչ թե Հայաստանի վեստերնիզացիայի, այլ՝ վիլայեթացման գործընթացը։
Նա Հայաստանի սուբյեկտայնությունը «մատաղ է անում» Թուրքիային։
Հայաստանը փաստացի կարող է վեր ածվել Ստամբուլի հայկական համայնքի։
Ստամբուլի հայերը նույնիսկ ունեն նվիրապետական աթոռ, ունեն եկեղեցիներ, որտեղ Սահակ Մաշալյանի գլխավորւությամբ նշվում են քրիստոնեական տաղավար տոներ ու նույնիսկ հաղորդություն է տրվում։
Բայց հայկական եկեղեցիներում թուրքական դրոշն ու Մուտաֆա Քեմալի նկարն է կախված։
Հայերն անգամ թերթեր ունեն, բայց հենց շեղվում են Թուրքիայի պաշտոնական գծից, Հրանտ Դինքի նման սպանվում են։
Սա է Նիկոլի բերած «ինքնիշխանությունը»»։