Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«Հենց Աղազարյանի թեմայի ժամանակ ծլեց «Խաղաղության պայմանագրի» 17-րդ կետը»․ Արթուր Խաչատրյան

62
Այսօր, 01:00
«Հենց Աղազարյանի թեմայի ժամանակ ծլեց «Խաղաղության պայմանագրի» 17-րդ կետը»․ Արթուր Խաչատրյան

«Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը ուշադրությունը շեղող մանևր է եղել։ Երբ ՔՊ-ն խոսում էր Աղազարյանի մասին, հենց այդ ժամանակ ծլեց «Խաղաղության պայմանագրի» 17-րդ կետը, դա ժողովրդին շեղելու, զգոնությունը բթացնելու քաղաքականություն է»,- «24Նյուզ»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով՝ մի քանի մարգինալների հեռացնելը ոչ մի բան չի փոխում։

Հարցին, թե, այնուամենայնիվ, ինչու ՔՊ-ից հեռացվեց մի քանի պատգամավոր, Խաչատրյանը պատասխանեց․ «Փաշինյանը ձեռքը խփեց սեղանին ու ասաց՝ ոչ մեկիդ մտքով չանցնի, որ առանց իմ թույլտվության կարող եք շնչել ու արտաշնչել։

Փաշինյանը բռնակալ է, ուզում է ասել՝ մենակ ես եմ այստեղ որոշում, իմ ձեռքի տակ եք թռփոշացել, հանկարծ որևէ մեկդ չմտածի, որ ձեզ կերակրող ձեռքը կարող եք կծել։

Չեմ բացառում, որ իրենց մեջ խմբակներ կան, որոնք փորձում են կերակրամանին ավելի մոտ գտնվել»։

«Փաշինյանը բռնակալ է, ուզում է ասել՝ որևէ մեկդ չմտածի, որ ձեզ կերակրող ձեռքը կարող եք կծել»․ Արթուր Խաչատրյան