Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«43 շենքի բնակիչ այս տարի իրենց գույքահարկը տվել է, որ պարոն Ավինյանը թռչի Լոս Անջելես». Հայկ Մարության

77
Երեկ, 21:42
«43 շենքի բնակիչ այս տարի իրենց գույքահարկը տվել է, որ պարոն Ավինյանը թռչի Լոս Անջելես». Հայկ Մարության

«Ֆակտոր»-ի տաղավարում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ բանավեճի ժամանակ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հարց բարձրացրեց. «Այս ընթացքում պարոն Ավինյանն իր համար գնել է Mercedes մեքենա ընդամենը 32 միլիոն 987 հազարով։ Դուք Ձեր գումարներով այդպիսի մեքենա կգնեի՞ք։ Եվ ամենակարևորը՝ մի քանի օր առաջ Լոս Անջելես է մեկնել պարոն Ավինյանը, միայն ինքը բիզնես կլասսի տոմսի համար ծախսել է 7 մլն․ 650 հազար դրամ։ 43 շենքի բնակիչ այս տարի իրենց գույքահարկը տվել է, որ պարոն Ավինյանը թռչի Լոս Անջելես հարմար նստարանին: Պարոն Ավինյան, մինչև Ձեր պաշտոնական կյանքը երբևիցե 20 հազար դոլար տոմսի գին տվե՞լ էիք»: