Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«Բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պարզաբանել երկու հարց». Գրիգոր Երիցյան

73
Այսօր, 00:24
«Բանավեճից հետո Նիկոլ Փաշինյանը պարտավոր է պարզաբանել երկու հարց». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօրվա բանավեճից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իբրև կառավարության գլուխ, քաղաքական ուժի ղեկավար և նախկին լրագրող, պարտավոր է պարզաբանել երկու հարց՝
Արդյո՞ք կիսում է իր թիմակից Ավինյանի տեսակետը, որ մեդիան Հայաստանում դարձել է մեծ աղբանոց: Արդյո՞ք վարչապետի ընտանիքին պատկանող լրատվականն իր աշխատակազմով այս աղբանոցի մաս է, թե՞ սա վերաբերում է միայն իշխանություններից անկախ և ազատ մամուլին:
*Արդյո՞ք վարչապետն աջակցում է Երևանում հանրային տրանսպորտի թանկացման քաղաքական որոշմանը և պատրա՞ստ է սոցիալական ընդվզման դեպքում կրել դրա ամբողջ պատասխանատվությունը:
Հարցերն, իհարկե հեծանիվի, հերոս հարկատուների, դե յուրե ամուսնացած-չամուսնացած լինելու, լոբի մաքրելու և տոլմա փաթաթելու, իրական և պատմական Հայաստանի, անգամ Աղազարյանի անձնական կյանքի ժանրից չեն, բայց, առնվազն, արժանի են Փաշինյանի ուշադրությանը»:

Աղբյուրը`   Գրիգոր Երիցյան