Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«Ալիևը համարում է, որ Հայաստանն իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է». Արա Պողոսյան

69
Երեկ, 22:36
«Ալիևը համարում է, որ Հայաստանն իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը համարում է, որ Հայաստանն իր ենթակայության տակ գտնվող գաղութային երկիր է և իր բոլոր ցանկությունները պետք է բավարարվեն։
Հայաստանի իշխանությունները մինչ Ալիևի պահանջով (այդպես է տպավորությունը) հայ ժողովրդին պահում են լիակատար անտեղյակության մեջ՝ բանակցվող, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին, ստելով հայ ժողովրդին, թե իբր երկկողմ համաձայնությամբ պահվում է կոնֆիդենցիալ, Ալիևը իր սրտի ուզած ժամանակ ասում է այն, ինչ ցանկանում է, թքած ունենալով թե Փաշինյանի, և թե Փաշինյանի պաշտոնյաների վրա։
Մեզ համար ցավը ոչ թե դա է, այլ այն, որ այս պահին ստորացնելով Փաշինյանին, գործնականում ստորացնում են Հայաստանն ու համայն հայությանը։
Ալիևի ծրագրերի մեջ հիմա միայն մեկ բան կարող է լինել անակնկալ և խաղաքարտերը խառնող՝ Փաշինյանի իշխանության հեռացումը և բոլորովին նոր ու անկանխատեսելի կառավարիչների մուտքը բանակցային գործընթաց։
Սակայն Ալիևը վստահ է 100%-ով, որ Փաշինյանը ոչ մի դեպքում անցնցում իշխանություն չի զիջելու, իսկ ցնցումների դեպքում՝ միանշանակ կշահի Ադրբեջանը»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան