Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«Բացի տրանսպորտից, ձեզ նաև այլ տեղից են քերում». Հայկ Մարությանը դիմեց երևանցիներին

64
Երեկ, 21:24
«Բացի տրանսպորտից, ձեզ նաև այլ տեղից են քերում». Հայկ Մարությանը դիմեց երևանցիներին

«Հարգելի երևանցիներ, բացի տրանսպորտից, ձեզ նաև այլ տեղից են քերում»,- «Ֆակտոր»-ի եթերում Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանի հետ բանավեճի ժամանակ նշեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Գույքահարկն են բարձրացրել: 2021 թվականին, երբ ես քաղաքապետ էի, գույքահարկի հավաքագրումը եղել է 6 մլրդ 475 մլն դրամի, իսկ շարժական գույքի համար՝ 12,8 մլրդ դրամի: 2024-ին գույքահարկն արդեն 13,44 մլրդ դրամ է, իսկ շարժական գույքի համար՝ 13,2 մլրդ դրամ: 8,1 մլրդ դրամ է տարբերությունը կազմում: Այս տարի 8,1 մլրդ դրամ իրենք ավելի շատ են հավաքել, քանի հավաքվում էր 2021-ին: 2025-ին հավաքվելու է 14,92 մլրդ դրամ ավելի, իսկ 2026-ին՝ 20 մլրդ դրամ ավելի: Այս ամենը ձեզնից են քերելու: Դրա մեջ 4 հատ 5 մլրդ է տեղավորվում (այն 5 միլիարդը, որը տրանսպորտի թանկացումից խոստացավ հետո հավաքագրել Տիգրան Ավինյանը-խմբ.): Դրանով հանգիստ կարող է աշխատել տրանսպորտը 100 դրամով»,- բացատրեց Հայկ Մարությանը: