Եվրոպան կարող է մինչև 100 հազար զինվոր ուղարկել Ուկրաինա. #Reuters
![]() Եվրոպան կարող է մոտ 100000 զինվոր տեղակայել Ուկրաինա՝ որպես խաղաղապահներ։ «Զսպող ուժը» կարող է ձևավորվել հինգից ութ երկրներից բաղկացած կոալիցիայի կողմից, Reuters-ին հայտնել է ուկրաինացի պաշտոնյան՝ անանունության պայմանով: Նշվում է, որ վերլուծաբաններն ու պաշտոնյաները տարբեր գնահատականներ են տալիս նման ուժերի թվի վերաբերյալ՝ ընդգծելով, որ շատ բան կախված կլինի նրանց կոնկրետ առաքելությունից։ Ենթադրվում է, որ խելամիտ կլիներ մոտ 40 հազար եվրոպացի զինվոր ուղարկելը։ Նա նաև ընդգծել է, որ նման դեպքում եվրոպական երկրները ստիպված կլինեն կրճատել այլ առաքելությունները։ Մասնավորապես, «Բալկաններում խաղաղություն պահպանելու համար»։ Իտալիայի պաշտպանության նախարար Գիդո Կրոզետտոն ասել է, որ խաղաղապահները պետք է գործեն ՄԱԿ-ի հովանու ներքո: Սակայն այլ պաշտոնյաներ ասում են, որ դա Ռուսաստանին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամին, չափազանց մեծ ազդեցություն կտա: Աղբյուրը գրում է նաև, որ Եվրոպան պետք է համոզի ԱՄՆ-ին մասնակցել այս գործողությանը, թեկուզ հետախուզական և այլ օպերատիվ աջակցության առումով։ |

«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը». Նաիրի Հոխիկյան
10300:54
Հովհաննես Այվազովսկու կտավը Լոնդոնի աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով (լուսանկար)
139Երեկ, 23:25
Կասեցրել են պատերազմի՝ ցմահ հաշմանդամ դարձած մասնակցի առողջապահական ապահովագրությունը
118Երեկ, 23:12
«Դոնբասից նահանջելը կնշանակի պարտվել պատերազմը». Զելենսկի
175Երեկ, 22:37
«Ադրբեջանի անկախության սահմանադրական ակտն՝ ընդդեմ Հայաստանի անկախության մասին հռչակագրի». Արա Զոհրաբյան (լուսանկար)
134Երեկ, 21:48
«Կարևոր է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակային հատվածը». Վարդան Ոսկանյան
128Երեկ, 21:24
