Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ.

«Թուրքիայի «դարդը» մեզ համար ռիսկ է»․ Հակոբ Բադալյան

51
Այսօր, 01:06
«Թուրքիայի «դարդը» մեզ համար ռիսկ է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ է Էրդողանը Թուրքիայի խնդիր հայտարարում Առաջին համաշխարհայինի արդյունքի վերանայումը:

Ըստ իս, որովհետև ՄԱԿ ԱԽ մշտական միջուկային հնգյակը զբաղված է այլ հարցով: Մինչդեռ, նկատենք, որ առայժմ, ըստ էության, միայն Էրդողանն է բարձրաձայն խոսել այն մասին, որ անարդար է, երբ աշխարհի ճակատագիրը որոշում են այդ հինգ պետությունները:

Հինգ պետությունները զբաղված են բոլորովին այլ բանով, քան Առաջին համաշխարհայինի արդյունք վերանայելը: Այո, այդ ընթացքում գուցե տեղի ունենան բաներ, որոնք առնչվում են նաև այդ արդյունքի վերանայմանը, բայց հնգյակի նպատակը լայն իմաստով, և առավել ևս երկու մրջուկային գերհզորների՝ ԱՄՆ ու Ռուսաստանի նպատակը, այլ է՝ ոչ թե որևէ համաշխարհայինի արդյունքի վերանայում, այլ նոր արդյունքի ձևավորում, հիմնված ուժերի նոր բալանսի վրա, որ շատ վաղուց գոյություն ունի աշխարհում:

Բնական է, որ նոր արդյունքը ենթադրում է եղածի վերանայում: Բայց եղածի «աղբյուրը» չի եղել մեկը, եղած արդյունքը իր ծագումով և կառուցվածքով չի եղել միատարր:

Թուրքիան իր դարդն է «լացում», բայց դա համաշխարհային օրակարգ չէ: Այո, Թուրքիայի «դարդը» մեզ համար ռիսկ է՝ ռիսկ, բայց այն չպետք է դառնա «կողմնորոշիչ»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան