«Նիկոլ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել»․ Վարդան Բալյան
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետ Փաշինյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք ուղղակիորեն վերաբերում են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին: Փաստորեն, պաշտոնական Երևանը բավարարում է Մինսկի խմբի լուծարման մասին Ադրբեջանի պահանջը: Չնայած այդ հանգամանքին՝ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին Բաքվի պահանջը ոչ միայն չի չեղարկվել, այլ արդեն հրապարակայնացվել է պաշտոնապես: Տևական ժամանակ է, ինչ իմ էջում բազմաթիվ հրապարակումներով անդրադառնում էի ադրբեջանական այդ նախապայմանին, որ շատերին գուցե նյարդայնացնում էր, ոմանց անլուրջ թվում: Հուսով եմ, հիմա գոնե բոլորին տեսանելի ու հասկանալի դարձավ, որ այդ ամենն առավել քան լուրջ էր՝ չնայած մեր իշխանությունների շպիոն Օնիկի կեցվածքին, թե չկա այդպիսի օրակարգ, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել: Բայց նույնիսկ այդ ամենը չէ: Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե միջազգային նորմերով Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի բանակ ունենալ, ինչը բառացիորեն նշանակում է, որ այդ իրավունքը այս պահին վիճարկվում է կամ մեզ ներկայացված է է դրա սահմանափակ իրականացման պահանջ: Աղբյուրը` Վարդան Բալյան |
«Էս բացասական ջերմաստիճանին ի՞նչ իրավունքով եք ծառերը սաղարթազրկում»․ Քրիստինա Վարդանյան
6703:06«Թուրքիայի «դարդը» մեզ համար ռիսկ է»․ Հակոբ Բադալյան
7101:06«Հենց Աղազարյանի թեմայի ժամանակ ծլեց «Խաղաղության պայմանագրի» 17-րդ կետը»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
8901:00«300000 ոչխարի՝ ՀՀ առաքելու հայտ է ներկայացվում, իսկ մեր ծախու ավազակները լռում են»․ Կարին Տոնոյան
10100:48«Բախվել են նախարարությանը պատկանող ավտոբուսն ու թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
8400:42«Ո՞վ է կանգնելու Նիկոլի ղեկավարած Հայաստանի կողքին հաջորդ ռազմական ագրեսիայի ժամանակ»․ Արտակ Զաքարյան
87Երեկ, 23:54