«Հույն գործընկերներին ներկայացվել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը»․ ՀՀ ՊՆ
Դեկտեմբերի 19-ին Աթենքում տեղի են ունեցել Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց ՀՀ պաշտպանության նախարարությունից մասնակցել է պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։ Կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը թե ծավալային, թե բովանդակային առումով զգալի առաջընթաց է գրանցել և ընդգրկել այնպիսի կարևոր ուղղություններ, որոնք առավել երկարաժամկետ, համակարգային աշխատանք են պահանջում։ Քննարկվել են նաև պաշտպանության ոլորտում նոր մոտեցումների և չափորոշիչների ներդրման հարցերը։ Լևոն Այվազյանն իր գործընկերներին ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման գործընթացը և կարևորել Հունաստանի ու Կիպրոսի գործընկերների ներդրումը հատկապես ՀՀ զինված ուժերի տարբեր զորատեսակների պատրաստության, ռազմական կրթության, վարժանքների և զորավարժությունների, փորձի փոխանակման, խորհրդատվական աջակցության ու այլ ուղղություններով։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային ռազմաքաղաքական վերջին զարգացումներին։ Կողմերը կարևորել են պաշտպանական խորհրդակցությունների պարբերաբար անցկացումը։ Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել են Հայաստան-Հունաստան երկկողմ և Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագրերը, որոնք ընդգրկում են մի քանի տասնյակ միջոցառումներ զինված ուժերի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում։ Աղբյուրը` ՀՀ ՊՆ |
««Զանգեզուրի միջանցք»-ի նպատակն է ուժեղացնել Արևմուտքի ազգեցությունը Հարավային Կովկասում». Արշակ Կարապետյան
3513:48«Գործ ունենք քաղաքական համաճարակի հետ, որը կոչվում է ՔՊ»․ Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
3613:42«ԿԳԲ-ի բարձր հովանու ներքո մեր ընկեր Սարիկը հավաքել է այդ մեկ տոկոսը»․ Վարդան Ղուկասյան
5913:12«ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»․ ՌԴ փոխարտգործնախարար
8213:07«Սարիկ Մինասյանը Արման Սահակյանի նվերն է ՔՊ-ին»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
4913:00«Ալիևն ասում է՝ 150 միլիարդը ջրում եմ, 300 հազար փախստական վերադառնում է»․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
5012:48