Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Ինչքա՜ն գեղեցիկ-նվիրական բառեր այս իշխանությունն արժեզրկեց»․ Արմինե Օհանյան

109
Այսօր, 03:24
«Ինչքա՜ն գեղեցիկ-նվիրական բառեր այս իշխանությունն արժեզրկեց»․ Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչքա՜ն գեղեցիկ- նվիրական բառեր, արտահայտություններ այս իշխանությունն արժեզրկեց, ոչնչացրեց, հողին հավասարեցրեց, հանեց մեր լեքսիկոնից: Սրանց ապաշնորհ ու հայրենադավ քաղաքականության արդյունքում սկսեցինք զզվել «խաղաղություն» բառից, որովհետև այն նույնացվեց մուրացկանության, խեղճության, ողորմելի պահվածքի, թշնամու առաջ խոնարհվելու, պարտվողականության հետ: Մեր խաղաղասեր, ամեն առիթով խաղաղություն մաղթող և խաղաղության կենացը խմող ժողովուրդը սկսեց խուսափել այդ բառը գործածելուց, քանի որ «նիկոլականներն» այնքան օգտագործեցին, որ բառը մաշվեց, ասոցացվեց ստրկամտության ու միակողմանի զիջումների հետ: Արարատ-Արագած արհեստական դիլեմայով մեզ մոտ բացասական վերաբերմունք հարուցեցին մեր սիրելի սարի՝ Արագածի նկատմամբ: Այն դարձավ խեղճության, ազգային արժեքներն ուրանալու, հայ ժողովրդի պատմությունն ու սրբությունները մոռանալու սիմվոլ: Բայց ի՞նչ մեղք ուներ խեղճ Արագածը, որ սրանք որոշել էին Արարատը մոռացնել տալ՝ Արագածը բարձրացնելու, Արագածի նկարն ամեն պատին և անգամ ինչ որ պարեկների համազգեստի վրա փակցնելու գնով: Սրանց պատճառով ուրիշ անմեղ բառերի էլ «պատերազմ» հայտարարեցինք: Օրինակ՝ «սահմանազատում-սահմանագծում» եզրույթից սկսեցինք սարսափել, երբ դա ընդամենը սահմանների հստակեցում և քարտեզագրում պետք է նշանակեր՝ ոչ ավելի: Կրթվել բառը դարձրեցին տգիտության, մեծամտության, ինքնառեկլամի հոմանիշ, «բանակ», «զինվոր», «պաշտպանություն» բառերը հանեցին շրջանառությունից, փոխարենը շրջանառելով գենդեր, փրայմերիզ, և այլ օտարածին տերմիններ»:

Աղբյուրը`   Արմինե Օհանյան