Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Այս ռեժիմի հակապետական օրակարգի դեմ հակադրումը պետք է շարունակվի»․ Հովհաննես Ավետիսյան

81
Այսօր, 00:00
«Այս ռեժիմի հակապետական օրակարգի դեմ հակադրումը պետք է շարունակվի»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ և իմ գաղափարակից ընկերների հանդեպ Նիկոլի ռեժիմի քաղաքական հետապնդումների 50-րդ օրն է: Ապօրինի զենք ունենալու կեղծ կասկածի մասով վարույթը դեռ շարունակվում է:
Սրա նպատակն է մեզ՝ իրական հայերիս, շեղել և զբաղացնել այնպես, որ չկարողանանք միատեղվել և այնքան ժամանակ, որ Ադրբեջանը վերջանականապես ջարդի հայկական պետությունը:
Պետք է հակադրումն այս ռեժիմի հակապետական օրակարգի դեմ շարունակվի և դառնա հաղթական: Սրա համար միատեղվել է պետք ի հեճուկս բոլոր առկա ներքին հակասությունների, որոնք կողք դնելու համար անհրաժեշտ են շարունակական հանդիպումներ և զրույցներ»: