Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 դեկտեմբերի, 2024 թ.

«Չի լինելու ոչ մի խաղաղության պայմանագիր, լինելու է անպատերազմ անձնատուրություն»․ Հայկ Մարտիրոսյան

111
Երեկ, 23:06
«Չի լինելու ոչ մի խաղաղության պայմանագիր, լինելու է անպատերազմ անձնատուրություն»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ մեկ տարի առաջ Ալիևը հայտարարեց, որ երեսուն տարի հայերի հետ բանակցելով՝ պարզապես ժամանակ է շահել, որ նախապատրաստվի հարձակման և երբևէ միտք անգամ չի ունեցել բանակցություններով լուծել խնդիրը:
Ու քանի որ հայերը միակ ազգն են աշխարհում, որ երբեք ու երբևէ ոչ մի աղետից ոչ մի հետևություն չեն անում ու ոչ մի դաս չեն քաղում, Ալիևը հիմա բացարձակապես նույն բանն է անում:
Պատմությունը կրկնվում է: Բայց կրկնվում է միշտ միայն նրանց համար, որոնք դասեր չեն քաղում անցյալից: Ու հայերի պատմությունը կրկնվելու է:
Հիմա էլ խելացի ու իմաստուն Ալիևը իր դրածո սատրապի հետ միասին սրանց կերակրում է Խաղաղության պայմանագրի մասին հեքիաթով, բայց հարմար պահի է սպասում՝ սրանց վերջը վերջնականապես տալու համար:
Չի լինելու ոչ մի Խաղաղության պայմանագիր:
Լինելու է հարձակում, լինելու է անպատերազմ անձնատուրություն, լինելու է պետության կապիտուլիացիոն հանձնում Ադրբեջանին:
Ուրիշ ոչինչ չի լինելու: Երկու կողմերն էլ ստանալուն են այն, ինչի մասին երազել են դարերով: Մեկը՝ երկիրը, մյուսները՝ առնվազն պանդխտությունը:
Հ.Գ. Այս կանխատեսումս էլ, մյուսների պես իրականանալու է, բայց բառացի չի իրականանալու: Իրականանալու է առավել վատ սցենարով քան ես եմ նկարագրել»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան