«Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք՝ օդի որակի բարելավման ուղղությամբ»․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը անդրադարձավ Երևանի օդի աղտոտվածությանը. «Փաստացի մեր իսկ կայքում տեղադրված է 149 օդի որակի չափիչ սարքեր, որոնցից ստացվող տեղեկատվությունը օնլայն ռեժիմում և ձմռան ամիսներին, մասնավորապես, տեղ-տեղ լինում է մտահոգիչ, իհարկե շատ բաներ փոփոխվում է եղանակային պայմանների հետ»: Քաղաքապետը նշեց, որ «օդի մարդածին աղտոտվածության մասով Երևանի քաղաքապետարանը անելիք ունի» և առաջարկեց մշակել քառամյա ծրագիր. «Ես առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, որը կներկայացնենք 2 ամիս հետո, ընդհանուր կոնցեպտուալ, թե Երևանի քաղաքապետարանը ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի բարելավվման ուղղությամբ: Այդ քառամյա ծրագիրը պետք է ներառի և՛ ամենապարզ մեթոդները, ինչպիսին են, օրինակ՝ ծառատունկն ու անտառատունկը՝ թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ՝ արդեն իսկ ժամկետն անց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք մի 2 կմ-ոց ծուխ են թողնում իրենց հետևից և մեծ աղտոտիչներ են»: |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54