«Այսքանից հետո քանի՞ կոպեկ արժեն կոռուպցիայի դեմ պայքարելու մասին հայտարարությունները»․ Բորիս Նավասարդյան
![]() Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ տպավորություններով կարող էր հեռանալ Հայաստանից օտարերկրացին, ով մեծ փորձ չունի այստեղ ժամանակ անցկացնելու և անցած գիշեր մեկնում էր Զվարթնոց օդանավակայանից։ Որոշակի ժամանակով խափանվել էր ԱՌԿԱ համակարգը և որևէ անկանխիկ գործարք հնարավոր չէր կատարել։ Duty Free-ում էլի կարելի էր արտարժույթով արևտուր անել, թեև փոխանակման կուրսը, իհարկե ձեռնտու չէր։ Սակայն սրճարանից օգտվելը ենթադրում էր դրամի առկայությունը։ Փոխանակման կետում դոլարին տալիս էին 330 դրամ իսկ եվրոյին՝ 340։ Սուրճի գինը թռել է 4,000 դրամ, այսինքն օտարերկրացու վրա անցած գիշեր նստում էր 12 դոլար/եվրո... Ես լինեի, կմտածեի, որ հայաստանցիները շատ հարուստ կյանքով են ապրում և նրանց օգնելու կարիքը չկա։ Այսքանից հետո, քանի՞ կոպեկ արժեն կոռուպցիայի դեմ պայքարելու մասին բարձրակոչ հայտարարությունները»։ Աղբյուրը` Բորիս Նավասարդյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
