Հութիներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվին և Աշքելոնի ռազմական թիրախին
![]() Եմենի հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից, անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվին և Աշքելոնում գտնվող ռազմական թիրախին։ Այս մասին հայտարարել է ապստամբների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը երկու ռազմական գործողություններ են իրականացրել՝ գրոհելով օկուպացված Աշքելոնում գտնվող ռազմական թիրախը, ինչպես նաև Յաֆայի (Թել Ավիվ-խմբ.) օկուպացված շրջանը։ Գործողություններն իրականացվել են երկու անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։ Դրանք ի վիճակի են եղեղլ շրջանցել գաղտնալսման համակարգերը և հաջողությամբ հասնել դրանց թիրախներին»,- ասվում է հայտարարության մեջ։ Բացի այդ, հութիների խոսնակն ասել է, որ «Անսար Ալլահ» շարժումն Իրաքի իսլամական դիմադրության շիա ապստամբների հետ միասին անօդաչու սարքերի հարվածներ է հասցրել «գրավյալ Պաղեստինի հարավում կենսական նշանակության օբյեկտներին»։ |

ՌԴ ԶՈւ-ն Սև ծովի ջրային տարածքում խոցել է Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող չորաբեռնատար նավ
14019:13
Վրաերթի ենթարկված կինը օրեր անց մահացել է
11518:54
Գնացքի վագոն է կողաշրջվել
12413:30
Ռումինիայի լեռնադահուկային հանգստավայրի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
24912:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
16912:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
304Երեկ, 23:49
