«Տևական ժամանակ գործող կոռուպցիոն սխեմաների գոյությունը պայթեցնում է Նիկոլի միֆը»․ Արմեն Հովասափյան
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության «ճահճուտում» կենացները գնալով ավելի են քաղցրանում: Օր օրի ավելի են ընդգծվում իշխանության «ամրության» մասին մտացածին միֆերը, որոնցով տարիներ շարունակ հպարտանում էր Նիկոլ Փաշինյանը. ցցուն կերպով ակնհայտ է դառնում նրանց մերկությունը՝ «արքան տկլոր է»: Վերջին մի քանի օրվա գզվռտոցները ապացուցում են այն թեզերի ճշմարտությունը, երբ ասում էինք, որ առանց Նիկոլի իշխանական բուրգ կոչվածը սովորական «թղթե տնակ» է՝ «ապակե գազանանոց», որտեղ բոլորը տակից պայքարում են միմյանց դեմ: Բնավ չեմ վիճում այն մոտեցմանը, որ Աղազարյան-Ասլանյան դուետի շուրջ հյուսվածն արհեստական շոուի ժանրից է՝ սեփական քաղաքական ինտրիգներ ապահովելու համար (չմոռանանք, որ «մեծն Կոմբինատորը» դասական ինտրիգանտ է և սիրում է տարբեր «սարդոստայններ» հյուսել և շախմատային «վիլկաներով» հարցեր լուծել): Ըստ էության՝ չի բացառվում, որ նման կերպ որոշակի պլաններ են մտմտում, եթե հաշվի առնենք նաև օրերս Նիկոլի նախկին օգնական Սարգսյան Նաիրիի «կոշտ» խոսքը: Սակայն շատ ավելի տրամաբանական է, որ թիմում առկա են խորքային խնդիրներ, և տևական ժամանակ գործող կոռուպցիոն սխեմաների գոյությունը պայթեցնում է Նիկոլի միֆը: Շատ բնական է, երբ նույն սոցիալական շերտում, նույն կաստայի ներկայացուցիչները, ովքեր ունեցել են ստարտային հավասար պայմաններ, Աղազարյանի ասած՝ միանգամից «այլասեռվում» են և կտրվում իրականությունից: Վստահ եմ՝ Նիկոլն այս ամենը հրաշալի գիտակցում է, նաև գիտի, թե վերջում, որպես կանոն, ինչ է լինում: Նախանձը շատ վատ բան է և հաճախ ունենում է անդառնալի հետևանքներ»։ Աղբյուրը` Արմեն Հովասափյան |
Սալոմե Զուրաբիշվիլին վերջնաժամկետ է ներկայացրել
85Երեկ, 23:54Թրամփն սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
103Երեկ, 23:42«1979թ․ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները «ճամփու դրեցին» Յըլմազ Չոլպանին». Էդգար Էլբակյան (լուսանկար)
106Երեկ, 17:12«Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել»․ Կոբախիձե
152Երեկ, 16:30«Հիշողության թարմացում»․ Լուսինե Հարոյան (տեսանյութ)
114Երեկ, 15:18«Գյումրին պետք է վերջնականապես ձերբազատվի աղետի գոտի ընկալումից»․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
101Երեկ, 14:54