Ֆրանսիան կոչ է անում Իսրայելին դուրս բերել զորքերը Գոլանի շրջանից
![]() Գոլանի շրջանի բուֆերային գոտում զորքերի ցանկացած տեղակայում խախտում է, հայտարարել է Ֆրանսիան և Իսրայելին կոչ արել դուրս բերել զորքերն այնտեղից։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Գոլանի շրջանում զորքերի տեղակայումը 1974 թվականի ուժերի բաժանման մասին սիրիա-իսրայելական համաձայնագրի խախտում է։ «Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Գոլանում ՄԱԿ-ի Դիտորդ ուժերին, որոնց անվտանգությունը պետք է ապահովվի»,- ասվում է գերատեսչությունում: Դեկտեմբերի 8-ին իսրայելական բանակը հայտարարեց, որ դիրքեր է գրավել Գոլանի բարձունքների բուֆերային գոտում, որը 1974 թվականից առանձնացնում էր Իսրայելի և Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ դա ժամանակավոր պաշտպանական միջոց է, որն ուղղված է սիրիական ուղղությամբ իր երկրին սպառնացող հնարավոր սպառնալիքների զսպմանը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
