«ՏՏ-ի ու տնտեսության թռիչքային զարգացման հնարավորությունը մսխեցին»․ Վահրամ Մարտիրոսյան
![]() Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կան մարդիկ, չէ՞, որ ապրում են անառողջ ապրելակերպով, միաժամանակ խմում լիքը դեղեր և մեծ գումարներ ծախսում դրա վրա։ Լրիվ նույն կերպ պետության վերաբերմունքն է ՏՏ-ին ու ընդհանուր տնտեսությանը։ Ուրեմն դրամի կուրսը ահավոր չափով բարձրացրեցին, երկրում կյանքի թանկությունը դարձրեցին տարածաշրջանում ամենաթանկը, առավոտից երեկո մտածում են միայն ինչ նոր սահմանափակում մտցնեն ու որ գայկեն էլ ավելի ձգեն։ Սրա հետ մեկտեղ էլ ենթակառուցվածքային զարգացման մասով անում են ոչինչ։ Մեր վրա երկնքից ընկած բացառիկ շանսը՝ ՏՏ-ի ու տնտեսության թռիչքային զարգացման հնարավորությունը մսխեցին։ Մեկ էլ ՏՏ-ի անկումի թվերից վախեցան ու 3 տարի անց օրենք են ընդունում, որ ռելոկանտներին պահեն Հայաստանում։ Բայց ռելոկանտների փնտրտուքի սեզոնը արդեն վաղուց վերջացել է։ Օրենքն էլ մի խուճուճ ձևով են կազմել։ Եթե մի ֆինանսական մեխանիզմ աշխատում է վերցնել ու հետ տալու սկզունքով, ապա այդ մեխանիզմը արդեն լավը չի։ Օրենքի R&D (հետազոտում և մշակում) հատվածը ընդհրանրապես զավեշտ է։ Իրենք չգիտեն, որ ցանկացած ծրագրավորում արդեն R&D է։ Եթե հիմա գոնե 10%-ով դրամի փոխարժեքը իջեցվի, ապա դա շատ ավելի դրական ազդեցություն կունենա ՏՏ ոլորտի վրա, քան այդ խուճուճ օրենքը։ Այս պահին ՏՏ-ում համար մեկ խնդիրը աշխատատեղերի շարունակվող կրճատումն է։ Սրանք միջավայրը ինչքան հնարավոր է վատթարացնում են, ու հետո սկսում են մտածել, թե որ դեղահաբով առաջացած հետևանքները ուղղեն։ Հզոր են չէ՞»։
Աղբյուրը` Վահրամ Մարտիրոսյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
