«Քարոզչական հնարք է լինելու «ապօրինի ծագումով գույքի» «հատիկ առ հատիկ»-ը»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը հայտնում է Ծաղկաձորում «ապօրինի գույքի» վերադարձի առնչությամբ մի հողամասի վերադարձի մասին, ազդարարելով նաև, որ դա գործընթաց է և ինքը սկսում է «հատիկ առ հատիկ» ներկայացնել վերադարձվող ապօրինի գույքը: Սա թերևս շատ նման է լինելու հայտնի՝ «100 փաստ նոր Հայաստանի մասին» տեղեկատվա-քարոզչական հնարքին: Այսինքն, ներկայացվում էին հարյուր և ավելի փաստեր՝ յուրաքանչյուր ասուլիսի ընթացքում, որոնց գերակշռող մասը սակայն ըստ էության չուներ ոչ մի խորքային և համակարգային նշանակություն և այդօրինակ ոչ պակաս հարյուրավոր փաստեր հնարավոր էր ներկայացնել Հայաստանի ցանկացած կառավարության պարագայում: Այժմ գրեթե համարժեք տեղեկատվա-քարոզչական հնարք է լինելու «ապօրինի ծագումով գույքի» «հատիկ առ հատիկ»-ը: Այսինքն, ստանալ քանակի տպավորություն, որը գործնականում չունի որևէ համակարգային, ինստիտուցիոնալ արժեք: Ավելին, դեռ շատ մեծ հարց է, թե համակարգային, ինստիտուցիոնալ տեսանկյունից այդ գործընթացը որքանով է Հայաստանի համար օգտակար, իսկ որքանով է հարվածում օրինակ Հայաստանում ներդրումային միջավայրի վարկին: Որովհետև այն վկայում է, որ երկրում տնտեսական երևույթները շարունակում են լինել իշխանության քաղաքական կոնյուկտուրային ենթակա: Իսկ այդպիսի ազդակները ներդրողների համար, մեղմ ասած՝ վանող են: Պետք չէ զարմանալ, որ անգամ պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում նվազել են օտարերկրյա ուղղակի ներդրումները»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
