ՀՀ-ում բացվել է Հնդկաստանի բնիկ ցեղախմբերի յուրօրինակ արվեստի գործերի ցուցադրությունը․ ԿԳՄՍ
![]() Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության «Մեկ շրջան, մեկ արտադրանք» նախաձեռնության շրջանակում տեղի է ունեցել «Ցեղային արվեստ» ցուցադրություն-վաճառքի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը մշակույթի ոլորտում կայուն զարգացում է ապրում: Այս համատեքստում Ալֆրեդ Քոչարյանն անդրադարձել է Սարգիս Խաչատուրյանի Աջանտայի քարանձավներում արած կրկնօրինակների տպագրությունների ցուցադրությանը և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ առաջիկա ցուցադրության ծրագրին: Նրա խոսքով՝ հայ-հնդկական մշակութային համագործակցությունն այսօր ընդգրկում է նաև յոգան՝ որպես հոգևոր և ֆիզիկական ներդաշնակության հասնելու արվեստ. «Յոգան համամարդկային արժեք է, որը նպաստում է ոչ միայն անհատական զարգացմանը, այլև մարդկանց միջև հոգևոր կապերի ամրապնդմանը։ Դրա վկայությունն են Հայաստանում շարունակաբար ստեղծվող յոգայի կենտրոնները և Յոգայի միջազգային օրվան նվիրված միջոցառումների կազմակերպումը»: Ալֆրեդ Քոչարյանն առանձնահատուկ կարևորվել է համատեղ մշակութային ծրագրերի իրականացման շարունակականությունը, ինչը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել, այլև համատեղ ջանքերով նոր հարթակներ ստեղծել մշակութային երկխոսության և փոխհարստացման համար։ ![]() ![]() ![]() |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06



