«Բարբարոսական պետությունը փլուզվեց». եվրոպական առաջնորդների արձագանքը` Սիրիայում իշխանազավթմանը
![]() Եվրոպացի առաջնորդները դրական են արտահայտվել Բաշար Ասադի ռեժիմի տապալման և Սիրիայում իսլամիստ ապստամբների կողմից իշխանության զավթման մասին։ «Վերջապես, բարբարոսական պետությունը փլուզվեց, ես ուզում եմ հարգանքի տուրք մատուցել սիրիացի ժողովրդին, նրա քաջությանն ու համբերությանը: Այս անորոշ պահին ես ցանկանում եմ նրանց մաղթել խաղաղություն, ազատություն և միասնություն»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն էլ ասել է, որ «Ասադի ռեժիմի վերջը լավ նորություն է: Բաշար Ասադը դաժանորեն ճնշել է ժողովրդին: Նա պատասխանատու է անթիվ մարդկային կյանքերի համար: Նա ստիպեց շատ մարդկանց փախչել, այդ մարդկանցից շատերը եկան Գերմանիա»: Եվրոպական դիվանագիտության նորընտիր ղեկավար Քայա Կալլասն ասել է, որ «Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է, որը ցույց է տալիս նաև Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը»: Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել էր, որ Ասադը որոշել է խաղաղ ճանապարհով հրաժարվել իշխանությունից և լքել է երկիրը։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
