Մեքենա, 44 մլն դրամ վարկ և փոխառություն, կանխիկ գումար. ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նելլի Դավթյանը հեղափոխությունից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողից սահուն քայլերով (օրերս) դարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ։ Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Հաշվետու տարվա ընթացքում Դավթյանը ձեռք է բերել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ALFA ROMEO մակնիշի, որն արժեցել է 1 մլն 925 հազար դրամ։ Դավթյանը նաև շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող KIA մակնիշի մեքենա։ Միգրացիոն ծառայության նոր պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 365 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 130 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները ևս ավելացել են՝ 200 հազար դրամից դառնալով 350 հազար դրամ։ Դավթյանի տարեկան միակ եկամուտը եղել է աշխատանքի վարձատրություն ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից՝ 4 մլն 645 հազար դրամ։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
