«Հավանաբար ուզում է՝ իր դաչայից 20 մետր այն կողմ թուրքեր գան ապրեն». Արթուր Խաչատրյան
![]() «Երբ այս իշխանություններին հարցնում էինք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք ասում էին՝ այդ հարցը այս սահմանումով մեզ համար ընդունելի չի: Երբ ասում էինք՝ իսկ ձեր ձևակերպումը ո՞րն է, էլի ո՛չ հերքում էին, ո՛չ հաստատում, ժողովրդի լեզվով ասած՝ ոչ գվում, ոչ բվում»,-Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների վերադարձի հարցին: «Իրենք ընդունում էին, որ այդ հարցը օրակարգային է: Այդ հարցի չբարձրացնելը հիմնավորում էին նրանով, որ «հենց այդ հարցը բարձրացնենք, Ալիևը հակառակ հարցը կբարձրացնի: Իրենք չեն բարձրացնում, Ալիևը այդ հարցը բարձրացնում է: Երբ Ադրբեջանը խոսեց ադրբեջանցիների վերադարձի մասին, այստեղից իշխանությունները ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին: Որովհետև հենց այստեղից հերքեն, այնտեղից իր ստորագրությամբ մի հատ թուղթ կտպեն»: Խաչատրյանի համոզմամբ Արդրբեջանցիների Հայաստան վերադարձի հարցը կա բանակցային օրակարգում: «Եթե Փաշինյանը համարում է, որ Կիրանցի երեխաները ավելի ապահով են, որ թուրքերն իրենցից մի 20 մետրի վրա են, հավանաբար ինքն էլ ուզում է իրեն ավելի ապահով զգա, որ իր դաչայից մի 20 մետրի վրա էլի թուրքեր գան ապրեն»,- հավելեց Խաչատրյանը: |
Պիստորիուսը չհայտարարված այցով ժամանել է Կիև
4812:49«Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը». Սուրեն Սարգսյան
6111:30Թրամփը ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել Պուտինի հետ․ #Newsmax
11311:13«Ավերածություններն ավելի մեծ են, քան եթե միջուկային հարված հասցվեր»․ Թրամփ
8310:49Հութիները հայտնել են Իսրայելի ՊՆ շենքը հրթիռակոծելու մասին
12210:12Փաշինյանն ԱԱԾ այլընտրանքային տնօրեն ունի. «Հրապարակ»
10409:06