Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 16 հունվարի, 2025 թ.

«Աննա վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․ «Հրապարակ»

124
Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 09:00
«Աննա վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իշխանական թիմում խոսում են, որ հաջորդ ընտրություններում իշխանության ցուցակը գլխավորելու է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը։ Սրանով է պայմանավորված նրա գերակտիվությունը: Նա կառավարությունում աշխատասենյակ, աշխատակազմ, փիառ թիմ ունի։
Ոչ միայն տեղական և միջազգային հյուրեր է ընդունում, տարատեսակ միջոցառումներ կազմակերպում, այլև, չունենալով որևէ պաշտոն, ինքն է որոշում պետության կադրային քաղաքականությունը։ Վերջին կադրային փոփոխությունները, ըստ ՔՊ-ականների, իրականացվել են նրա սցենարով։ Մի բան հաշվի չեն առել՝ Աննա Հակոբյանի հակառեյտինգն ավելի բարձր է, քան Նիկոլ Փաշինյանինը»: