«Տաքսիները երեք ամսում գեներացրել են 23 միլիոն ՀԴՄ կտրոն»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանում տաքսիները սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին գեներացրել են 23 մլն ՀԴՄ կտրոններ։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշ՛ինյանը․ «Հիշում եք, որ սեպտեմբերից որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահը ինձ մի թիվ է զեկուցել, մասնավորպես սեպտեմբերից-նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 23 մլն ՀԴՄ, որի շրջանառությունը 29 մլն դրամի է։ Այսինքն՝ 1000 դրամից ավելի, ընդ որում, թիվը աճողական է, առաջին ամսում եղել է 5 մլն դրամ»,- ասաց Փաշինյանը։ «Մենք էլ էինք անհանգիստ, բայց հիմա տեսնում ենք, որ ճիշտ որոշում ենք կայացրել, մարդիկ էլ համագործակցային են տրամադրված, ինչը շատ էական է: Պետությունը միշտ էլ ունի լծակներ, հարկադրանքներ կիրառելու գործիքակազմ, բայց դա երբեք նպատակային չէ: Ընդհակառակը, երբ նման բաներն արվում են ներառական սկզբունքով, այլ ոչ թե հարկադրանքով, բոլորովին ուրիշ էֆեկտ է ունենում: Մարզպետները կվկայեն, որ հանրապետությունում այսօր էլ, ցավոք, կան թաղամասեր, որտեղ բնակիչները տաքսիներ են կանչում, բայց վարորդները չեն գնում, քանի որ ռիսկային է: Երբ մենք ճանապարհները կառուցում ենք, արձանագրում ենք, որ բնակիչների համար բացվեց ճանապարհը, իրենց մեքենաներով կարող են գնալ-գալ, բայց նաև դրանով տաքսիների համար ենք շուկա բացում: Քանի որ այդ հատվածից, երբ պատվեր են ստանում, այլևս չգնալու պատճառ չունեն»,- ասաց Փաշինյանը: |
«Ո՛չ, չեմ պատրաստվում որևէ բան վերականգնել»․ Վահե Հովհաննիսյան
100Երեկ, 12:36«Պետական կառույցները զբաղեցնում են պետությանը պատկանող շենքեր․ սա ծախս է պետության համար»․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
95Երեկ, 12:24«Առանց փաստաթղթի ապրանք հայտնաբերվելու դեպքում տնտեսվարողը պետք է հավելյալ քսան տոկոս հարկ վճարի»․ Վահե Հովհաննիսյան
93Երեկ, 11:48«Շատ հոգատար ենք մեր հանրության կողմից վճարված ցանկացած դրամի հանդեպ»․ Վահե Հովհաննիսյան
100Երեկ, 11:42ՄՊՀ-ն Երևանում ու մարզերում գործող բենզալցակայաններ է տուգանել
87Երեկ, 11:36Վահե Հովհաննիսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
89Երեկ, 10:12