Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Դեռևս երկու տարի առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակային հայտարարեց, որ 2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, ասել էր, թե իբր պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։ Տարվա ավարտին մեկ ամիս էլ չի մնացել, սակայն առողջապահության ոլորտի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ պոլիկլինիկաներում ջրծաղիկի պատվաստանյութ դեռևս չկա: Նախարարությունից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ: ԱՆ խոսնակը նախ զարմացավ մեր հարցից․ «Իսկ ինչո՞ւ պետք է լինի»: Հիշեցրինք, որ նախարարն է նման խոստումներ տվել։ «Այո, խոսվել է այդ մասին, տենդերը հայտարարվել է, շահվել է, պատվաստանյութը Հայաստանում է, սակայն դեռևս բաշխում չի արվել»: Փաստորեն, Ավանեսյանը հերթական նախագիծն է տապալել»։
|

«Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքներից». ԱՆ
16629.04.2026, 17:36
Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
14429.04.2026, 11:42
«Աչաջրի հիվանդանոցը վերածվել է պոլիկլինիկայի․ սա անհարմարություն է ստեղծել տավուշցիների համար»․ Գառնիկ Դանիելյան
13728.04.2026, 16:42
Ուկրաինայի և Իսրայելի միջև դիվանագիտական վեճը սրվում է
38927.04.2026, 23:57
Չիչխանի միացությունները կարող են իջեցնել արյան մեջ շաքարի մակարդակը
38927.04.2026, 23:41
«Առողջապահության նախարարի մանիպուլյացիաները»․ Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)
12327.04.2026, 11:12
