«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս մարտին». Կարեն Անդրեասյան
«Պաշտոնից հեռանալու իմ ցանկությունը եղել է դեռևս այս տարվա մարտին: Ես այդ մասին հայտնել եմ իմ մի շարք ընկերների, գործընկերների, նաև սմս-ով հայտնել եմ վարչապետին»,- «ՍիվիլՆեթ»-ի եթերում ասել է ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր հրաժարականին, որի մասին նա հրապարակային հայտնել էր նոյեմբերի 18-ին: Անդրեասյանն ընդգծել է, որ իր՝ դիմում գրելու պատճառը սմս-ն չի եղել և նշել, թե ինչո՞ւ է հենց մարտին իր մոտ ցանկություն առաջացել հեռանալ պաշտոնից. «Ես այդ շրջանում հանդիպեցի և՛ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, և՛ «Հայաստան» դաշինքի հետ: Իմ այդ հանդիպումներն ինձ բերեցին նրան, որ այն ճանապարհը, որով ես եմ պատկերացնում, որ կարող է առողջանալ դատական համակարգը, չունի աջակցություն ԱԺ-ի և ոչ մի խմբակցությունում: Հետևաբար, ես դեռ գարնանը հասկացա, որ կորցրել եմ խորհրդարանի աջակցությունը: Շատ կարևոր է, որ դատական իշխանությունը կարողանա ճիշտ գործել և՛ ԱԺ-ի, և՛ Կառավարության հետ»: Անդրեասյանի բնորոշմամբ եղել են գործողություններ, որտեղ չեն համապատասխանել իր և քաղաքական ուժերի պատկերացումներին: «Եթե Հայաստանում ինստիտուտներն այնքան կայացած լինեին, որ ես կարիք չունենայի ԱԺ-ի, գործադիրի աջակցությանը, կարող էի ասել՝ համաձայն չեն, իրենց խնդիրն է: Բայց ես հարցեր ունեի լուծելու հենց նույն դատական համակարգում»,- ասել է Անդրեասյանը՝ թվարկելով խնդիրներ, որոնք առկա են դատական համակարգում. «Էսօր դատական համակարգում, օրինակ, օգնականների, գործավարների, դատական կարգադրիչների աշխատավարձերն այնքան խայտառակ վիճակում են, որ եթե ԲԴԽ որևէ նախագահ էս հարցը չկարգավորի, չկարողանա գործակցել օրենսդիրի և գործադիրի հետ և լուծել այդ խնդիրը, շուտով ունենալու ենք կոլապս դատական համակարգում: Նաև՝ եթե հենց այսօր գործադիրին ենթակա կամ առընթեր գործող օպերատիվ մարմինները չուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը դատական համակարգում, ինչքան ուզում է ԲԴԽ-ն ցանկանա մաքրել այդ համակարգը, չի մաքրվելու»: |
Դանիայի իշխանությունները մտադիր են Թրամփի հետ քննարկել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը
7800:14«Զելենսկին վազվզում է Եվրոպայով մեկ և զբաղվում մուրացկանությամբ ու շանտաժով». Սլովակիայի վարչապետ
114Երեկ, 21:07«Ընդդիմադիր ներկայացող սրիկանե՛ր, դուք ո՞ւմ և ինչի՞ն եք ընդդիմադիր»․ Մարգարիտ Եսայան
115Երեկ, 15:12«Երկրում ստեղծված պետականաքանդ ներքաղաքական ստատուս-քվոն պետք է փոխվի»․ Սուրեն Սուրենյանց
117Երեկ, 14:48«ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը»․ Անիտա Հիպեր
103Երեկ, 14:30«Փաշինյանը հերթական ծառայությունն է մատուցում Ալիևին»․ Տաթևիկ Հայրապետյան
126Երեկ, 13:12