«Ինչո՞ւ է նա կալանավորված, ինչո՞ւ մյուսը կալանավորված չէ․ ոչ մեկի մտքով չի անցնում այդ հարցերը տալ դատավորներին»․ Նիկոլ Փաշինյան
![]() ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը․ «Մենք պետք է հասնենք նրան, որ արդարությունն ու արդարադատությունը Հայաստանի Հանրապետությունում լինեն հոմանիշներներ, ճշմարտությունը և արդարադատությունը լինեն հոմանիշներ, օրինականությունը, արդարադատությունը և ճշմարտությունը լինեն հոմանիշներ: «ՀՀ-ում ինչ-որ առումով սուբյեկտիվ, ինչ-որ առումով նաև հասկանալի ընկալում կա, որ արդարության ու արդարադատության իրավիճակի վերաբերյալ հարցերը հիմնականում ուղղված են կառավարությանն ու անձամբ վարչապետին՝ ինչո՞ւ է այս մեկը կալանավորված, ինչո՞ւ այն մեկը կալանավորված չէ, ինչո՞ւ այս վճիռը կայացվեց, ինչո՞ւ մյուսը չկայացվեց։ Ոչ մեկի մտքով չի անցնում գնալ դատավորների, դատական համակարգի մոտ, ու հարցերի պատասխանները ստանալ։ Բոլորն այդ հարցերի հետևից գալիս են Կառավարություն, քաղաքական իշխանությանն են դիմում․ սա ինչ-որ առումով կարող է ընկալվել որպես պետական համակարգի աշխատանքի թյուրըմբռնման արդյունք: Բայց մյուս կողմից էլ էստեղ կա իրականություն և օբյեկտիվություն, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական իշխանությունն է ընտրությունների ընթացքում ուղենշում այն խնդիրները, որոնք առաջիկա շրջանում պետական կառավարման համակարգը պետք է իրականացնի»,- իր ելույթում նշել է Փաշինյանը։ Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան |
«Ցեղասպանության շուրջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն անընդունելի է». Բուլղարիայի հայկական կազմակերպությունների ասոցիացիա
2323:30«ԶՊՄԿ-ի ակցիայի մասնակիցների նկատմամբ չի լինի հետապնդում». ՀԱՄԿ
4523:18«Ինչո՞ւ դասախոսն ապրելու համար պետք է թամադա աշխատի». Ստեփան Դանիելյան
4823:12«Այս սարքը Երևանում աշխատել է 4 ամիս». Մերուժան Մինասյան
6222:48«Հաջողվեց ձեռք բերել պայմանավորվածություն». ԶՊՄԿ գործադուլի մասնակից Վահե Մխիթարյան (տեսանյութ)
6222:18ՀԱՄԱՍ-ը դադարեցնում է պատանդների ազատ արձակումը
18020:45