Երևան`   +1 °C
Այսօր`   Կիրակի, 12 հունվարի, 2025 թ.

«Նիկոլից հետո հաջորդ կառավարության ծրագրերից մեկը վերաբերում է արցախցիներին»․ Նաիրի Հոխիկյան

81
Այսօր, 12:12
«Նիկոլից հետո հաջորդ կառավարության ծրագրերից մեկը վերաբերում է արցախցիներին»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլից հետո Հայաստանի հաջորդ, արդեն ազգային կառավարության հիմնական ծրագրերից մեկը վերաբերում է Արցախին ու Արցախցիներին.
1. Բոլոր այն Արցախցիները, ովքեր փաստացի բնակվել են Արցախում և բռնի տեղահանվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթով Ադրբեջանին հանձնված տարածքներից (Հադրութ, Շուշի, Վարանդա, Ջրական, Կովսական, Քարվաճառ, Մատաղիս, Ակնա, Քաշաթաղ, Սանասար և այլն) ստանում են իրենց ծննդավայրից բռնի տեղահանվածի՝ փախստականի անժամկետ կարգավիճակ։ Լրացուցիչ դիմումների կարիք չի լինի, քանի որ բոլոր տվյալները կան կառավարության տվյալների բազաներում։
2. Բոլոր այն Արցախցիները, ովքեր 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ փաստացի եղել են Արցախում, ստանում են Ադրբեջանի կողմից ահաբեկչության ենթարկվածի և բռնի տեղահանվածի՝ փախստականի կարգավիճակ։ Լրացուցիչ դիմումների կարիք չի լինի, քանի որ բոլոր տվյալները կան կառավարության տվյալների բազաներում։
3. 2020-ի պատերազմի և հետո 2023-ի ահաբեկչական հարձակման հետևանքով Արցախից բռնի տեղահանված բոլոր Արցախցիները ստանում են անժամկետ ֆինանսական օժանդակություն, եթե բնակվում են Հայաստանի Հանրապետությունում՝ մինչև սեփականության իրավունքով բնակարանի հատկացումը։ Լրացուցիչ դիմումների կարիք չի լինի, քանի որ բոլոր տվյալները կան կառավարության տվյալների բազաներում։
4. Արցախից տեղահանվածների համար կառուցվում են համայնքներ, որտեղ անվճար տներ են հատկացվում՝ ըստ բնակավայրերի։ Օրինակ, Արցախի Մարտակերտ քաղաքում և շրջակա գյուղերում բնակվածներին տներ հատկացվում են նույն վայրում, որպեսզի պահպանվեն նաև տեղական սովորույթները և բարբառը։ Նույնը վերաբերում է Արցախի մյուս բոլոր բնակավայրերի բնակիչներին։ Ընդ որում, բնակարաններ հատկացվում են ինչպես ընտանիքի անդամների թվին համապատասխան, այնպես էլ հաշվի առնելով հանգամանքը, թե Արցախում այդ ընտանիքը ինչպիսի տուն է ունեցել։
4.1. Արցախում բազմաթիվ տներ ունեցած մեծահարուստների և պետական բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց հարցերը քննարկվելու են առանձին ընթացակարգով։ Նրանց սկզբում կտրամադրվի ընտանիքի անդամների թվին համապատասխան բնակարան։ Առաջնային լինելու է հասարակ քաղաքացիների ունեցվածքի վերականգնումը։
5. Բոլոր այն Արցախցիները, ովքեր լքել են Հայաստանը, սակայն ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք մշտական բնակության, նույնպես կստանան վերոնշյալ օժանդակությունները՝ այդ թվում բնակարան։
6. Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքները, եթե բնակվում են սահմանամերձ բնակավայրերում, ստանում են երեխաների լիովին անվճար բարձրագույն կրթության իրավունք։ Նույնը վերաբերում է Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող բոլոր քաղաքացիներին։ Նաև ՀՀ հինավուրց բնակիչները։
7. Սկսվում է Արցախից տեղահանվածների նյութական և ոչ նյութական կորուստների վերադարձի միջազգային գործընթաց, ինչը հնարավորություն կտա մոտ ապագայում դիվանագիտական ճնշումներով ստիպել Ադրբեջանին գնալ զիջումների։
Իսկ եթե անկեղծ, չեմ հավատում դիվանագիտական ճանապարհով Արցախի վերադարձ։ 2035 թվականին հայկական բանակը կմտնի Ստեփանակերտ, իսկ մինչ այդ պետք է ապահովել Արցախցիների արժանապատիվ ապրելու հնարավորությունը մայր Հայաստանում»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան