«Ինչո՞ւ է կրճատվել տնտեսական աճի կանխատեսումը»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
![]() ԱԺ-ում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պահանջելով նաև ներկայացնել, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում քանի տնտեսվարողների հարկային բեռ է բարձրանում․ «Երբ նոյեմբերի սկզբին բյուջեն ներկայացնում էիք, ասում էիք, որ տնտեսական պոտենցիալը 5,5%-ի կարգի է։ Հիմա տնտեսական աճի կանխատեսումը ներկայացրեցիք 5,1%, ո՞րն է պոտենցիալից դանդաղ աճելու պատճառը։ Ասացիք՝ հարկերը չենք բարձրացնում, այլ բարելավում ենք, թվերով ասեք՝ քանի՞ տնտեսվարողի համար այդ բարելավումը կբերի հարկային բեռի նվազեցում և քանիսի՞ համար՝ բարձրացում։ Հարկային եկամուտներն ուրիշ մեթոդաբանությամբ եք հաշվարկում։ Եկամտահարկն ամբողջը վերցնում եք, հանում եք վերադարձը։ Ժամանակին զուտն էր հաշվարկվում, նախկին մեթոդաբանությամբ այս տարի որքա՞ն կնվազեին մեր հարկային եկամուտները»,- հարցրեց պատգամավորը։ «Կոնկրետ պատասխանեք, 13000 սուբյեկտներից որո՞նց վրա են ազդելու հարկային փոփոխությունները, քանիսի՞ հարկային բեռն է ավելանալու»,- ասաց Խաչատրյանը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
