Թբիլիսիում ցուցարարներն ու հատուկջոկատայինները միմյանց վրա կրակել են հրավառ նյութերով և արցունքաբեր գազով
![]() Թբիլիսիում ցուցարարներն ու հատուկ ջոկատայինները միմյանց վրա կրակել են հրավառ նյութերով և արցունքաբեր գազով, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Անվտանգության ուժերը ցուցարարներին ստիպել են հեռանալ խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքից։ Հատուկ ջոկատայինները արցունքաբեր գազի պարկուճներ են կիրառել ցուցարարների ուղղությամբ, նաև՝ ջրցան մեքենաներ։ Ռուսթավելի պողոտայի մեջտեղում, որտեղ գտնվում է օրենսդիր մարմինը, շարվել են հատուկջոկատայիններ։ Բերման են ենթարկվել մի քանի ցուցարարներ։ Թբիլիսիի պարեկային ոստիկանության վարչության պետ Վաժա Սիրաձեն հայտնել է, որ դեկտեմբերի 2-ի երեկոյան ցուցարարների նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառվել։ Նրա խոսքով՝ ցուցարարները հանրահավաքի հենց սկզբից սկսել են իրենց «ապակառուցողական» պահել։ Սիրաձեն նշել է, որ վերջին օրերին Վրաստանի ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները «հանդուրժել են» ցուցարարներից մի քանիսի ագրեսիվ, բռնի գործողությունները։ Հաղորդվում է նաև, որ ցուցարարները ցրվելուց հետո վերադառնում են Ռուսթավելի պողոտա։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
