«Պատրաստ ենք Ասադի հետ բանակցել հենց վաղվանից». թուրքամետ ուժերի առաջնորդ
![]() Սիրիական ընդդիմության ուժերի ազգային կոալիցիան, որը միավորում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող խմբավորումները և իրականում հովանավորվում է Թուրքիայից, պատրաստ է Ասադի հետ բանակցել «նույնիսկ վաղը», բայց չի դադարեցնի հարձակումը, քանի դեռ երկրում քաղաքական անցում տեղի չի ունեցել, հայտարարել է կոալիցիայի առաջնորդ Հադի ալ-Բահրան: Այս մասին հայտնել է թուրքական A Haber հեռուստաալիքը: «Մենք կանգ չենք առնելու այնքան ժամանակ, քանի դեռ ռեժիմը չի միացել ՄԱԿ-ի գործընթացին և քաղաքական անցման գործընթացին։ Մենք պատրաստ ենք բանակցությունների նույնիսկ վաղվանից»,- ասել է նա։ Միաժամանակ սիրիական հրամանատարությունը պնդում է, որ բանակն սկսել է առաջխաղացումը Հալեպ, Իդլիբ և Համա նահանգներում՝ ապստամբ ուժերին դուրս մղելու նպատակով։ Բացի այդ, Սիրիան, Թուրքիան և Իրանը շարունակում են փորձել իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին այսօր ժամանել է Անկարա, ով ավելի վաղ այցելել էր Դամասկոս։ Մոսկվան կապեր է պահպանում Թեհրանի և Անկարայի հետ՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
