«ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք». Տաթևիկ Հայրապետյան
![]() Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Այսօր Ադրբեջանի Ազգային ժողովում «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ են անցկացրել, որի շրջանակներում ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնությունների մասին բազմաթիվ ելույթներ են հնչել։ Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները մեր պետության հանդեպ, իսկ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը։ ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք այս լսումների մասին, կլինե՞ն հայտարարություններ, խիստ կասկածում եմ․․․Իսկ քննարկման այս հատվածը տեղադրում եմ՝ առանց մեկնաբանության, իրենք մեզանից լավ գիտեն, թե մենք որքան հարցեր կարող ենք արծարծել, բայց բերաններս ջուր կտրած միայն իրենց ջրաղացին ենք ջուր լցնում։ Մի անգամ ևս կրկնեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ ու անհեթեթ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները զբաղված են դրա «արդարացմամբ»․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին՝ կատարել իրենց խոստումները
12400:30«Մինսկի խումբ ձևավորելու որոշում ԵԱՀԿ-ն չի ընդունել». Թաթուլ Հակոբյան
117Երեկ, 18:18Սեուլը հաստատել է ուկրաինացիների կողմից հյուսիսկորեացի զինվորների գերեվարումը
214Երեկ, 17:43«Հողը չպետք է պաշտպանել սոցցանցերի ողբով ու նկարներով». Մնացական Բիչախչյան
126Երեկ, 17:36«Ալիևն ունի ռազմական ծրագրեր և հետևողական պատրաստվում է դրանց»․ Հակոբ Բադալյան
114Երեկ, 16:48«Թուրքիան և Ադրբեջանը հայերի համար գոյութենական թշնամիներ են»․ Արա Պողոսյան
123Երեկ, 16:30