«Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է». Արթուր Խաչատրյան
«Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ և նաև հայտարարել ենք, որ դատի ենք տվել։ Մի անգամ հետ էր վերադարձրել դատարանը, երկրորդ անգամ որոշակի փոփոխություններից հետո ընդունել է վարույթ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իր, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի ներկայացրած դատական հայցին՝ ընդդեմ Կառավարության և ԱԳՆ-ի: Խաչատրյանը նշեց, որ այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին ասել, որ «ռևանշիստները հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին», մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց՝ արգելելու է, որ իրենք փոխանակվող նախագծերին ծանոթանան։ «Հիմնավորումը զավեշտ էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչը ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- ասաց Խաչատրյանը՝ հիմնավորելով, որ «Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է»։ |
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
2813:48«Երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, որից երկուսը՝ ՌԴ գնալուց առաջ»․ Սևակ Հակոբյան
4413:24«Ուկրաինան Արևմուտքին պետք էր որպես գործիք»․ Զախարովա
8212:18«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ»․ Նիկոլ Փաշինյան
7012:00«Երբեմն բանակցությունների ժամանակ իրեն հոգեկան հիվանդ է ձևացնում, երբեմն՝ COVID-ով»․ Էդգար Ղազարյան
6411:54«Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը». Իշխան Սաղաթելյան
6211:24