Սիրիայի նախագահ Բաշար Ասադը օգնություն է խնդրել
![]() Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն առաջին անգամ մեկնաբանել է երկրում վերջին օրերի իրադարձությունները։ ԱՄԷ-ի նախագահի հետ զրույցում Ասադն ասել է, որ «Սիրիան շարունակում է պաշտպանել իր տարածքային ամբողջականությունը և ի վիճակի է ընկերների և դաշնակիցների օգնությամբ ոչնչացնել ահաբեկիչներին»։ Իսկ Ասադի և Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ-Սուդանիի հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի վարչապետը խոստացել է Սիրիային տրամադրել անհրաժեշտ աջակցություն «ահաբեկչության դեմ պայքարում»։ Մինչդեռ Ասադի կառավարությանը հակադրվող զինված խմբավորումները վերահսկողության տակ են վերցրել Խան Շեյխուն քաղաքը՝ լիակատար վերահսկողություն հաստատելով Իդլիբ նահանգում։ Իսկ Իրաքն արդեն ուժեղացրել է անվտանգության միջոցները իրաքա-սիրիական սահմանին, իրաքյան INA գործակալությանը հայտնել է իրաքյան սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ Մուհամմադ Աբդուլվահաբ ալ-Սուայդին։ Նա նշել է, որ սահմանային անվտանգությունն ապահովված է, և դրա խախտման հնարավորություն չկա։ «Մենք ուժեղացրել ենք Սիրիայի հետ սահմանը լավ պատրաստված զորքերով»,- ասել է նա։ |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
